Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Հայաստանի՞, թե՞ Հնդկաստանի ազգային գրադարան

Հայաստանի՞, թե՞ Հնդկաստանի ազգային գրադարան
15.01.2019 | 03:07

Մոտ երկու շաբաթ է` հետևում եմ Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների հանդեպ առաջացած արդարացի միգրացիոն մտավախություններին: Ճիշտ է` իրավիճակն այս պահին այդքան էլ մտահոգիչ չէ, բայց եթե հիմա ստեղծված մթնոլորտը չզտենք, ուշադիր չլինենք, տարիներ անց կարող ենք մեր երկրում դառնալ ազգային փոքրամասնություն ու հայտնվել սարսափի ճիրաններում, մոտավորպես այնպես, ինչպես հիմա Հայաստանի Ազգային գրադարանում է:


Միշտ ցանկացել եմ խոսել այս մասին, բայց մտածել եմ, որ մոտեցումներս ծայրահեղ և ուռճացված են: Իհարկե, կարիք չկա բոլոր կողմերից փակելու մեր երկրի սահմաններն ու ինքնամեկուսացվելու, բայց ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա:
Օրվա ցանկացած ժամի մտեք Ազգային գրադարան, տեղում եղող ուսանողների ու հետազոտողների կեսից ավելին, հաստատ, հնդիկներ կլինեն: Ի՞նչ խոսք, նրանք մեր երկրի կրթահամալիրների ուսանողներ են և իրավունք ունեն օգտվելու Հայաստանի բոլոր գրադարաններից ու ընթերցարաններից, բայց, ինչպես ասում են, շնորհքով և չմոռանալով, որ ուրիշի տանն են:


Ո՞վ է վերջիններիս հավատացրել, որ կարող են գրադարանում գռեհիկ ձևով պահել իրենց, ասենք, պառկել միջանցքում դրված բազմոցների վրա, նստել սեղաններին կամ ճաշարանի վերածել ընթերցասրահը, էլ չեմ խոսում բարձրաձայն զրույցների մասին: Նրանց պահվածքից ենթադրելի է, որ գտնվում են ոչ թե Հայաստանի ազգային գրադարանում, այլ իրենց պապական ամառանոցներում:


Ամենավատն այն է, որ մինչ այսօր նրանք շարունակում են նույնն անել` կարծես թքած ունենալով տեղի կարգուկանոնի վրա, արհամարհելով ներկաներին ու առհասարակ իրենց զգալով տանտիրոջ պես: Տեղում ոստիկաններ կան, բայց նրանց գործառույթը կարծես միայն ընթերցողական տոմսեր ստուգելն է: Եթե որևէ քաղաքացի էլ փորձի հիշեցնել, որ չի կարելի պառկել բազմոցին, մանավանդ, երբ աղջիկներ կան, այն էլ` ոտքի վրա, ապա, գաղտնիք չէ, ուղղակի կպառկեցվի Տերյան փողոցի ասֆալտին: Արդեն կասկածելի է` հիշյալ գրադարանը Հայաստանի՞, թե՞ Հնդկաստանի ազգային գրադարանն է:


Այս ամենով չեմ ուզում պնդել, որ գրադարան գնացող հայերը Սպարտայի ծերակույտի անդամներին են հիշեցնում, բայց, բոլոր դեպքերում, մերոնց կողմից նման սանձարձակություններ գրեթե չեն նկատվում կամ հազվադեպ են:
Եթե գալու է մի օր, երբ Հայաստանի բոլոր անկյուններում հնդիկներն իրենց այս վարքագծով դրսևորեն, ուրեմն այսօրվա աղմուկը դեռ երեկ պետք է բարձրանար, որ մի օր ավելի տխրաբովանդակ հարց չառաջանա՝ Հայաստանի՞, թե՞ Հնդկաստանի Հանրապետություն:
Եվ ամենևին հարկ չկա արտաքին աշխարհի աչքին դռնբաց պետություն երևալու մտածելակերպին զոհ դառնալով` ռիսկերի գնալ: Եթե այդ ճանապարհով Հայաստանի անցած իշխանությունները փորձել են, ներկաներն էլ փորձում են Եվրոպա գնալ, ապա ես նախընտրում եմ մնալ այստեղ ու տեղում դոփել... մաքրությամբ:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 7319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ