Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Ռոնալդուի՝ առաջին, թիմի՝ 80-րդ տիտղոսը

Ռոնալդուի՝ առաջին, թիմի՝ 80-րդ տիտղոսը
18.01.2019 | 02:41

Սաուդյան Արաբիայում կայացավ Իտալիայի սուպերգավաթի վիճարկումը: Մրցել են երկրի չեմպիոնն ու գավաթակիրը: Հանդիպման ելքը որոշել է Քրիշտիանու Ռոնալդուի գոլը, որը միակն է եղել ողջ խաղի ընթացքում: Ի դեպ, սա «Յուվենտուսի» կազմում պորտուգալացու նվաճած առաջին տիտղոսն էր: «Միլանն» իրավիճակը փրկելու բազմաթիվ փորձեր է կատարել, սակայն «ծեր սինյորայի» պաշտպանական գիծը գործել է շվեյցարական ժամացույցի պես: Նկատենք, որ սա «Յուվենտուսի» ութերորդ սուպերգավաթն էր, իսկ ընդհանրապես 80-րդ տիտղոսը թիմի պատմության մեջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ