Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.02.2019 | 00:03

Առատաձեռն մարդը ճոխ ժառանգություն պիտի թողնի որդիների որդիներին, բայց ամբարիշտների հարստությունը արդարները պիտի ստանան։ Արդարները երկար տարիներ պիտի վայելեն իրենց հարստությունը, բայց անիրավները շուտով պիտի կործանվեն։ Ով չի գործադրում խրատի գավազանը, նա ատում է որդուն, իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածությամբ։ Արդարն իր անձը հագեցնում է ուտելու ժամանակ, բայց ամբարշտի որկորը միշտ անկուշտ է լինում։


Առակներ 13. 22-25

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ