Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.02.2019 | 00:03

Խոնարհ մարդու բոլոր գործերը հայտնի են Տիրոջը, և Տերն է դատում հոգիները։ Քո գործերը հանձնի՛ր Տիրոջ ձեռքը, և քո մտադրությունները պիտի կատարվեն։ Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր, և դու շնորհ կգտնես Տիրոջ առջև։ Տերն ամեն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնվեն կորստյան։ Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև, և ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացվելու։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, և Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։


Առակներ 16. 2-5

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ