Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
23.04.2019 | 04:29

...թե «պրպտուն», ոչ միայն Մեռելոցի, այլև սբ Ծննդյան և Հարության օրերը փոխող (ապրիլի 21-ին, զատկական սուրբ Ավետիսը տալիս, Փաշինյան Նիկոլը խառնեց Տիրոջ Ծննդյան և Հարության տոները) իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը: Իշխանամերձ աղբյուրներն ասում են, թե առաջիկա «Եվրատեսիլում» Հայաստանը, ըստ ամենայնի, որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին, ելնելով Ղարաբաղյան խնդրում Փաշինյան-Ալիև, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների «խաղաղության-հումանիտար» ծրագրերի պլատֆորմից։ «Սեփական երկրի նախագահին, պատերազմի հերոսին կալանքի տակ պահող իշխանությունը խաղաղության կամուրջներ է կառուցում թշնամու հետ, «հումանիզմի» մաստեր-կլասներ տալիս»,- հեգնանքով ասաց մեր աղբյուրը:
Ի դեպ, «Եվրատեսիլի» ադրբեջանցի ներկայացուցիչ Չինգիզի երգը եվրոպական բուքմեյքերները համարում են լուրջ ֆավորիտ, և Հայաստանն իր լուման կունենա այդ հաղթանակում: Հիշենք` «Եվրատեսիլն» այս տարի տեղի կունենա Իսրայելում` մայիսի 14-18-ին:

Դիտվել է՝ 15842

Մեկնաբանություններ