Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Տեսնես ինչու է իրեն «թանկացնում»

Տեսնես ինչու է իրեն «թանկացնում»
07.05.2019 | 03:00

Ժողովրդի իշխանության «ծառաները», պարզվում է, այնքան էլ ժողովրդինը չեն, երբ հերթը հասնում է ոչյուրայիններին։ Սա արդեն նորություն չէ, բայց տարօրինակ է, որ նրանք ցանկություն չունեն հանդիպելու, զրուցելու նաև այն մարդկանց հետ, որոնք հստակ առաջարկություններով, ծրագրերով են ներկայանում։ Այդպիսի «ծառաներից» մեկն էլ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է։

«Նրան հասնելը շատ բարդ գործ է։ Բոլոր հարցերը հասնում են առավելագույնը փոխնախարարին»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳ նախարարության աշխատակիցներից մեկը, հավելելով, որ փոխնախարարներն են որոշում` այս կամ այն մարդուն արժե՞ ընդունել, թե՞ ոչ, «ցրելն» իրենց պարագայում շատ լավ է ստացվում։ Փաստորեն, ոչ միայն խնդիրների լուծումից է խուսափում Արայիկ Հարությունյանը, այլև ոլորտի վերաբերյալ ծրագրեր, նախագծեր առաջարկող մարդկանց հետ հանդիպումից, գրեթե բոլոր հանդիպումներն անցնում են փոխնախարարների մակարդակով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ