Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Բարսելոնան» պարտվեց, «Լիվերպուլը» եզրափակիչում է

«Բարսելոնան» պարտվեց, «Լիվերպուլը» եզրափակիչում է
08.05.2019 | 11:43

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունեց «Բարսելոնային» և 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Դիվոկ Օրիգին։ Դուբլ ձևակերպեց Ջորջինյո Վեյնալդումը՝ գոլ խփելով 54-րդ և 56-րդ րոպեներին: Օրիգին՝ 79-րդ րոպեին խփեց 4-րդ գոլը: Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:0 հաշվով: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խաղից հետո ասել է. «Չգիտեմ՝ սա անձամբ ինձ վրա ինչպես կանդրադառնա, բաց որպես մարզիչ՝ պատասխանատվությունը ես պետք է ինձ վրա վերցնեմ: Մեզ համար շատ ցավալի է: Հատկապես ցավալի է այն մարդկանց համար, ովքեր երկրորդ տարին անընդմեջ նման հիասթափություն են ապրում»: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է. «Տղաներին խաղից առաջ ասացի. «Բարսելոնաի» արգելքը հաղթահարելն անհնար է, բայց քանի որ սա դուք եք, մենք շանս ունենք:


Իմ կյանքում շատ խաղեր են եղել, բայց այպիսի շատ խաղեր չեմ հիշի: Քեզ դիմակայում է թոփ-թիմ, դու չես կարող գոլ բաց թողնել, պետք է միայն խփել: Հաղթելն արդեն իսկ դժվար է, իսկ «չոր» հաշվով հաղթանակը ... չգիտեմ, թե տղաներն ինչպես սա արեցին»:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ