Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Վարչապետը կրկին հեգնեց Մարուքյանին

Վարչապետը կրկին հեգնեց Մարուքյանին
09.05.2019 | 00:35

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ԼՀԿ-ն ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում և բոլոր նրանք, ովքեր այսպես են ընկալել իմ հայտարարությունը՝ սխալ են ընկալել՝ ԱԺ-ում արձագանքելով ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ