ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Աչքերը հենց իր ներկայությունն են այս ստեղծագործությունների մեջ»

«Աչքերը հենց իր ներկայությունն են այս ստեղծագործությունների մեջ»
23.05.2019 | 22:49

Նկարիչների միությունում բացվել է ՆԻԿՕՅԻ (ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ) ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: «Իրատեսի» հետ զրույցում մշակույթի նախարարի օգնական, նկարիչ ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ խոսեց ցուցահանդեսից ստացած տպավորությունների մասին:

-Ի՞նչն է գերիշխում այս նկարներում:
-Գերիշխում է նկարչի բնավորությունը: Նաև բավականին հետաքրքիր գունային մտածողություն ունի: Բոլոր նկարները տարբեր երանգներ ունեն: Ավելին, որպես նկարիչ կարող եմ ասել, որ այս ստեղծագործությունները գունային ճիշտ դաստիարակություն են տալիս: Երևում է նաև, որ համարձակ արված ստեղծագործություններ են. անկեղծորեն արտահայտել է իր հույզերը, չի կենտրոնացել ինչ-որ պատկերների վրա: Շատ տպավորիչ ցուցահանդես է: ՈՒրիշ տեղեր նրա ստեղծագործությունները տեսնելով` վստահորեն կիմանանք, թե ով է հեղինակը:
-Զգացողությունը, երբ նկարիչը ֆիզիկապես այլևս մեզ հետ չէ, ու գալիս ենք նրա աշխատանքները տեսնելու…
-Ցավ ես ապրում, որ նման տաղանդավոր մարդիկ հավերժ չեն ապրում: Բայց հավերժ են ապրում նրանց ստեղծագործությունները, մեզ մնում է միայն նրանց թողած ժառանգությունը ճիշտ ընկալել ու դասեր քաղել այդ ստեղծագործություններից:
-Ինչու՞ մենք ինչպես հարկն է չենք ճանաչել մեր կողքին ապրող տաղանդավոր արվեստագետին:
-Կարծում եմ` պատճառը մեր անուշադրությունն է: Մենք պետք է մոտ լինենք արվեստին, հետևենք մշակութային կյանքին, այդ դեպքում մշակութային կյանքը Հայաստանում ավելի աշխույժ ու կենդանի կլինի:
-Նիկօյի նկարներում շատ են աչքերը, ինչո՞վ եք բացատրում դա:
-Կարծում եմ` աչքերը հենց իր ներկայությունն են այս ստեղծագործությունների մեջ:
-Ներկայությունը ենթադրում է նաև սեփական կյանքի ուրվագծի առկայությու՞ն։
-Նկարիչը չի կարող չնկարել իր կյանքը: Անգամ էտյուդն իր տեսքով է անում, իր պատկերացմամբ ու մոտեցումներով: Հազարավոր տարիներ հետո էլ նկարչի ստեղծագործությունների մեջ մնում է նրա հոգին:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ