ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքիան զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը

Թուրքիան զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը
27.05.2019 | 11:50

Reuters-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Թուրքիան որոշել է մեծացնել սիրիական ընդդիմությանը տրամադրվող սպառազինության քանակը:

Աղբյուրը նշում է, որ թուրքական իշխանությունները որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ հասկացել են՝ Իդիլբում ապստամբների դեմ գրոհող Ռուսաստանին կանգնեցնելու փորձերն արդյունք չեն տալիս:

«Այս տարածաշրջանում փախստականների հոսքը Թուրքիա գնալով աճում է: Դեռ նախորդ տարվա սեպետեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին ապառազմականացված գոտի ստեղծել Իդլիբի շրջանում, բայց՝ ապարդյուն: Այդ իսկ պատճառով Անկարան տասնյակ զրահամեքենա, «Գրադ» համակարգեր, հակատանկային հրթիռներ ու այլ զինտեխնիկա է տրամադրելՍիրիային»,- գրում է Reuters–ը:

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ