Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԱԱԾ-ն էլ բան ու գործ չունի՞

ԱԱԾ-ն էլ բան ու գործ չունի՞
11.06.2019 | 00:35

Նիկոլ Փաշինյանի հրահանգները սկսել են հունից հանել իրավապահներին։ Հատկապես ԱԱԾ աշխատակիցները խիստ զայրացած են, որ ցանկացած առիթով Փաշինյանն իրենց է հրահանգում այս կամ այն երևույթի դեմ պայքարել, հաշվի չառնելով` դա իրենց գործառու՞յթն է, թե՞ ոչ։ «Լրիվ «օբեխեես» են մեզ դարձրել»,- դժգոհել են անվտանգության աշխատակիցները, հավելելով, որ իրենցից ոչինչ կախված չէ, ինչ հրահանգում են, պարտավոր են անել։
Հիմա էլ սևազգեստ խմբերի դեմ պիտի պայքարեն` բոլոր գործերը մի կողմ թողած։ Փաստորեն, ըստ Փաշինյանի, սևազգեստ մարդիկ ազգային անվտանգությանը սպառնացող այնքան մեծ վտանգ են ներկայացնում, որ առաջնահերթ պետք է նրանցով զբաղվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ