ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ինտերպոլն ու «Կասպերսկի Լաբորատորիան»

Ինտերպոլն ու «Կասպերսկի Լաբորատորիան»
08.07.2019 | 23:26

«Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին և Ինտերպոլի իրավապահ մարմինների հետ աշխատանքի գծով գործադիր տնօրեն Թիմ Մորիսն ստորագրել են հինգ տարի ժամկետով համագործակցության մասին համաձայնագիր։ Դրա շրջանակում «Կասպերսկի Լաբորատորիայի» փորձագետներն Ինտերպոլին կօգնեն կիբեռհանցագործությունների հետաքննության հարցում, կանցկացնեն թրենինգներ սպաների համար և կտրամադրեն ընկերության կողմից հայտնաբերվող նորագույն կիբեռսպառնալիքների մասին տվյալներ, ինչպես նաև դրանց ուսումնասիրության գործիքներ։ Ստորագրման արարողությունը կայացել է Interpol World 2019 կոնֆերանսի ընթացքում, որը հուլիսի 2-4-ն անցկացվել է Սինգապուրում։ Սա երկրորդ համաձայնագիրն է, առաջինն ստորագրվել է 2014 թվականին։


«Բարդ սպառնալիքների քանակի աճի հետ մեկտեղ միջազգային համագործակցությունը և փորձաքննության փոխանակումը կարևոր են դառոնւմ, ինչպես երբևէ նախկինում։ Մենք ուրախ ենք հայտարարել, որ շարունակում ենք մեր գործընկերությունը Ինտերպոլի հետ և նրան տրամադրում աշխարհով մեկ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համար անհրաժեշտ տվյալներից և տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն»,- հայտնել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։


Կիբեռհանցավորությունը սահմաններ չունի, այդ պատճառով «Կասպերսկի Լաբորատորիան» կանոնավոր կերպով մասնակցում է օպերացիաների և հետաքննությունների, որոնք անցկացվում են ՏՏ-անվտանգության մասնագետների գլոբալ հանրության, Ինտերպոլի նման միջազգային կազմակերպությունների, իրավապահ մարմինների և համակարգչային միջադեպերին արձագանքման կենրոնների հետ համատեղ։

Դիտվել է՝ 3636

Մեկնաբանություններ