Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կռիվ գցող ներկայացումը

Կռիվ գցող ներկայացումը
25.09.2019 | 16:55

Ինչու՞ Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում զգեստով տղաների պար ցուցադրվեց: Ինչու՞ նախորդ իշխանությունների ժամանակ այդ նույն բեմադրությունը աղմուկ չէր առաջացրել: Բալետմայստեր Ռոդոլֆ Խառատյանը բացատրում է, որ այդ հագուստի մոդելավորման համար օգտագործվել է հին հայկական նշաններ՝ հիերոգլիֆներ, հիշեցնում է, որ Սպարտակը բաց մարմնով և կարճ կիսաշրջազգեստով է ներկայացվում, բալետը մարմնի, սիմվոլների արվեստ է:

Եթե արվեստ է, սիմվոլիկ է, ասելիք ունի, մեր հանդիսատեսը ինչու՞ է կանացի հագուստով տղամարդ տեսնում, սա այլ հարց է: Փաստն այն է, որ արվեստի գործը, արվեստագետը ուշադրության առանցքում են, երբ աղմուկ կա: Իսկ աղմուկը շատ հակասական է. քաղաքական ենթատեքստ են տեսնում և՛ սևերը, և՛ սպիտակները, և հները, և նորերը: Կտուժի՞ արվեստը, բույն ներկայացումը: Դժվար թե: Այսպես թե այնպես «կռիվ գցող» «Զույգ արեգակներ» կոչվող ներկայացումն արդեն մի քանի տարի է Օպերային թատրոնի խաղացանկում չկա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ