Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Իտալիան հաղթեց Հունաստանին և ապահովեց իր տեղը Եվրո-2020-ում

Իտալիան հաղթեց Հունաստանին և ապահովեց իր տեղը Եվրո-2020-ում
13.10.2019 | 13:15

Եվրոպայի 2020-ի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Իտալիայի հավաքականը Հունաստանին հաղթեց 2:0 հաշվով: Հաշիվը 63-րդ րոպեին Ժորժինյոն՝ 11-մետրանոցով: 10 րոպե անց Ֆեդերիկո Բերնարդեսկին երկրորդ գոլն ուղարկեց հույների դարպասը: Ռոբերտո Մանչինիի հավաքականը միավորների թիվը հասցրեց 21-ի ու գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը՝ ժամանակից շուտ ապահովեց իր տեղը Եվրո-2020-ի հիմնական փուլում: Հունաստանի հավաքականը 7 խաղից հետո 5 միավորով 5-րդ տեղում է:

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ