Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իշխող խմբակցությունում «բացահայտել» են Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներին

Իշխող խմբակցությունում «բացահայտել» են Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներին
16.10.2019 | 12:39

«Հրապարակը» գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում օրեր առաջ հրապարակված հայտարարությունը, ըստ իշխանական աղբյուրների, յուրօրինակ «լյուստրացիա» է։ Իշխող խմբակցությունում «բացահայտել» են Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներին։ Հայտարարությունից մեկ շաբաթ է անցել, սակայն դրան միացել է ընդամենը 20 պատգամավոր։ Հայտարարության մեջ շատ նուրբ ձևով սղղացրել են մի արտահայտություն՝ «պաշտպանության տակ է նաև… գենետիկական հատկանիշ» եզրույթը, որը տարընթերցումների առիթ է տվել։ Հայտարարությանը չեն միացել ոչ ԲՀԿ-ականները, ոչ ԼՀԿ-ականները, իսկ «Իմ քայլից» ստորագրել են հիմնականում սորոսական համարվող պատգամավորները»:

Դիտվել է՝ 2454

Մեկնաբանություններ