ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գերմանիան կդադարեցնի Թուրքիային զենք մատակարարել

Գերմանիան կդադարեցնի Թուրքիային զենք մատակարարել
17.10.2019 | 21:21

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս մեկ անգամ կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում սկսած ռազմական գործողությունները: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Մերկելի՝ Բունդեսթագում ունեցած հայտարարությանը:


«Այսօր ու վաղը մենք, անխոս, քննարկելու ենք Թուրքիայի հետ հարաբերությունները: Իրավիճակը որևէ մեկիս համար անհետևանք չի անցնելու: Թուրքիայի նախագահի հետ առանձնազրույցում նույնպես նրան հորդորել եմ դադարեցնել գործողությունները Սիրիայում, նույնն ասում եմ նաև այժմ այս ամբիոնից: Բոլորս էլ հասկանում ենք, որ պաշտոնական Անկարայի քայլերը հանգեցնելու են մարդկային նոր դժբախտությունների ու զոհերի: Սա հումանիտար դրամա է՝ աշխարհաքաղաքական լրջագույն հետևանքներով»,- ասել է Մերկելը:
Նա նաև ընդգծել է, որ ներկա պայմաններում Գերմանիան կդադարեցնի Թուրքիային զենքի մատակարարումը:

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ