ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մահացել է գործարար Բարսեղ Բեգլարյանի կինը

Մահացել է գործարար Բարսեղ Բեգլարյանի կինը
28.12.2019 | 17:16

Երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացավ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի կինը՝ ՍԵԴԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ:

Հոգեհանգիստը վաղը՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13.00-ին նույն եկեղեցուց:

Դիտվել է՝ 3841

Մեկնաբանություններ