Տե՛ր, երբ մենք առյուծ ենք, Դու մեր առջևից ես քայլում. Իսկ երբ զոհաբերված գառ ենք, Դու մեզ գրկած ես տանում։ ՈՒ մենք մայում ենք, Ինչպես զոհաբերվող գառն է մայում Իր խաչվելու պահին, ՈՒ ավետում բոլորին. Դու հաղթել ես աշխարհին:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...