ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հայաստանը թուրքական աշխարհի դեմ միայնակ

Հայաստանը թուրքական աշխարհի դեմ միայնակ
30.09.2020 | 17:15

Այսօր հայկական զինված ուժերը միանգամից մի քանի երկրի դեմ են կռվում։ Ուղիղ Ադրբեջանի և Թուրքիայի, իսկ ոչ պաշտոնապես՝ Պակիստանի ու Իսրայելի։ Ադրբեջանական կողմից Թուրքիայի գործուն մասնակցությամբ ոչ միայն Սիրիայից բերված վարձկաններ են կռվում, այլև ինչպես լրատվամիջոցներն են պնդում, Պակիստանի վարձկանները։ Ողջ ժամանակակից զինտեխնիկան ապահովում է Թուրքիան և Իսրայելը։ Այսինքն, Հայաստանը մեն-մենակ դուրս է եկել թուրքական աշխարհի ու թուրքամետ երկրների դեմ։ Այս անհամաչափ դիմակայությունը, ցավոք, մեզ մեծ կորուստներ տվեց ու դեռ տալիս է։ Հայկական երկու երկրներն ամուր կանգնած են այս կործանարար ալիքի դեմ, սակայն առանց դաշնակիցների, միայնակ այս պատերազմը շատ թանկ է նստելու մեզ վրա։

Առայժմ դաշնակիցները սահմանափակվում են հայտարարություններով, կրակի դադարեցման հորդորներին Ադրբեջանը, ավելի ստույգ, Թուրքիան անհաղորդ է։ Ի դեպ, միջազգային մամուլը գրում է, որ Արցախի վրա հարձակումը Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար լծակ օգտագործել, որպեսզի Սիրիայում՝ Իլդիբում, ինչպես նաև Լիբիայում իր վերահսկողությունը մեծացնի։
Ակնհայտ է, որ Արցախի վրա հարձակումն ու այս կատաղի պատերազմը մի քանի մեծ նպատակներ ունեն ու ցավոք, մենք ենք այդ ամենի համար մեծ գին վճարում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 7215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ