Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Իրանին մտահոգում է պատերազմը իր հարևանությամբ

Իրանին մտահոգում է պատերազմը իր հարևանությամբ
03.10.2020 | 09:55

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների և Ավստրիայի պաշտոնակիցների հետ ու մի շարք հարցերի թվում քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները: Իրանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զարգացումների կապակցությամբ։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ