Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Էրդողան․ Հուսով եմ, որ Ադրբեջանը կշարունակի պայքարը

Էրդողան․ Հուսով եմ, որ Ադրբեջանը կշարունակի պայքարը
03.10.2020 | 09:56

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի, որ ադրբեջանական բանակը կշարունակի հարձակումը Լեռնային Ղարաբաղում՝ հայտնել է ՌԻԱ Նովոստին։ «Հուսով եմ, որ Ադրբեջանը կշարունակի իր պայքարը, քանի դեռ չի ազատագրել իր բոլոր հողերը Ղարաբաղում», – ասել է Էրդողանը Կոնյա քաղաքում։

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ