ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Իրանի լրատվամիջոցը Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների տվյալներ է հրապարակել

Իրանի լրատվամիջոցը Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների տվյալներ է հրապարակել
04.10.2020 | 14:00

Իրանի Mashregh լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Թուրքիայի՝ Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան տեղափոխած հարյուրավոր ահաբեկիչների մասին: Լրատվամիջոցը նշել է այն ահաբեկչական խմբավորումների անունները, որոնց անդամները Ադրբեջան են գնացել Արցախի դեմ կռվելու համար։ Mashregh-ն իր հոդվածում նշում է, որ ահաբեկիչները «Սուլթան Մուրադ», «Ջեյշ ալ Աշրաղ» և 51 այլ խմբավորումներից են: Այդ ահաբեկիչներից 103-ն արդեն սպանվել են Ղարաբաղում:

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ