ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Թուրքիան դատապարտել է անջատողականության դեմ պայքարի մասին Ֆրանսիայի օրինագիծը

Թուրքիան դատապարտել է անջատողականության դեմ պայքարի մասին Ֆրանսիայի օրինագիծը
05.10.2020 | 13:05

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայացրած անջատողականության դեմ պայքարի օրինագիծը։ Մակրոնը հայտարարել էր հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված նոր օրինագծի մասին, որ կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել երեխաների կրթությանը: Մակրոնն առաջարկել է Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ երկրում «լուսավոր իսլամ» կառուցելու կազմակերպություն ստեղծել: Նա խոսել է մզկիթների ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին:

«Ոչ ոք իրավունք չունի «լուսավորության» պատրվակով ենթարկելու մեր մեծ կրոնը, որի իմաստը խաղաղությունն է, սխալ և խեղաթյուրված մոտեցումների», -հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ նշելով, որ այս օրինագիծը կարող է հանգեցնել այլատյացության, ռասիզմի, խտրականության և հակաիսլամական ընդդիմության աճի, որոնք կարևոր խնդիրներ են Եվրոպայի և Ֆրանսիայի համար:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ