ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանի վարչապետը երեկ այցելել է Արցախ

Հայաստանի վարչապետը երեկ այցելել է Արցախ
06.10.2020 | 21:43

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախ: Նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Արցախի ՊՆ նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ԶՈՒ առաջիկա քայլերի մասին:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ