ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանին

Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանին
10.10.2020 | 20:52

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը կարևոր քայլ է, բայց չի կարող փոխարինել խնդրի երկարաժամկետ կարգավորմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Անկարան կաջակցի ղարաբաղյան հակամարտության լուծման միայն այն քայլերին, որոնք բխում են Ադրբեջանի շահերից և շարունակելու է աջակցել Ադրբեջանին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանին։

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ