ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ձեր մար­դա­սի­րու­թ­յունն ու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թ­յունն էլ տե­սանք

Ձեր մար­դա­սի­րու­թ­յունն ու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թ­յունն էլ տե­սանք
16.10.2020 | 00:23

Բո­լոր պա­տե­րազմ­նե­րը դա­ժա­նու­թյուն ու սար­սափ են սփ­ռում, սա­կայն այն, ինչ այ­սօր ա­նում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դեմն Ար­ցա­խում, ոչ միայն մարդ­կա­յին որևէ տրա­մա­բա­նու­թյու­նից դուրս է, այլև ռազ­մա­կան ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն է։ Դժ­վար է այլ բան սպա­սել մի երկ­րից, որն ան­գամ սե­փա­կան զին­վո­րի հան­դեպ ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք ու­նի, չի ցան­կա­նում հրա­դա­դա­րը գո­նե 10 րո­պե պահ­պա­նել, որ­պես­զի իր զին­վոր­նե­րի դիե­րը դուրս բե­րի ռազ­մա­կան գո­տուց։ Այս պա­տե­րազ­մին ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյուն է հա­ղոր­դում Թուր­քիա­յի ցե­ղաս­պան ձե­ռա­գի­րը, ո­րի հա­մար չկա ոչ մի պատ­նեշ, ոչ մի ան­թույ­լատ­րե­լի գո­տի, ոչ մի օ­րենք ու կարգ։ Չնա­յած ե­կե­ղե­ցի հրե­տա­կո­ծո­ղից ի՞նչ պի­տի սպա­սել։


Եվ այս ա­մե­նը` «ժո­ղովր­դա­վար», «մար­դա­սեր» աշ­խար­հի աչ­քի ա­ռաջ։ Թուր­քիա­յին ներ­վում է ա­մեն ինչ, դրա հա­մար նա ա­մեն օր ընդ­լայ­նում է իր կոր­ծա­նա­րար քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ նոր տա­րածք­նե­րում ա­պա­կա­յու­նաց­նե­լով ի­րա­վի­ճա­կը, պա­տե­րազմ­նե­րի թեժ օ­ջախ­ներ հրահ­րե­լով։ Աշ­խար­հի վե­րա­բեր­մուն­քը մեր հան­դեպ այս օ­րե­րին շատ հս­տակ երևաց, մնում է, որ մենք էլ այ­սու­հետ ճիշտ դիր­քե­րից հա­րա­բեր­վենք նրա հետ։ Ան­գամ մեր երկ­րում գոր­ծող տար­բեր մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որ օ­րը քսան ան­գամ մեզ ժո­ղովր­դա­վա­րու­թյուն, մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն էին քա­րո­զում, հի­մա լուռ են, բե­րան­նե­րը ջուր ա­ռած նս­տել են։ ՈՒ­րեմն այ­սու­հետ ի­րենց ի­րա­վունք չվե­րա­պա­հեն մեզ դա­սեր տալ, հան­դես գալ կեղծ մար­դա­սե­րի դի­մա­կով։ Ձեր մար­դա­սի­րու­թյունն ու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյունն էլ տե­սանք։ Երբ Ստե­փա­նա­կեր­տը, ողջ Ար­ցա­խը ա­վեր­վում է, խա­ղաղ բնա­կիչ­նե­րը զոհ­վում են, ու՞ր է ձեր մար­դա­սի­րու­թյու­նը։ Ծանր վի­րա­վոր­ված ար­ցախ­ցի եր­կա­մյա փոք­րի­կի լու­սան­կարն ընդ­հան­րա­պե՞ս ձեր աչ­քին չի երևա­ցել, չե՞ք տե­սել կամ գո­նե լսել, թե ինչ­պես են իր իսկ տա­նը ար­ցախ­ցուն ու իր զա­վա­կին դա­ժա­նա­բար սպա­նում ա­հա­բե­կիչ­նե­րը։


Թե դուք միայն հայ­տն­վում եք քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ժա­մա­նակ ու փոր­ձում իբր ժո­ղովր­դա­վա­րու­թյուն ու մար­դու ի­րա­վունք­ներ պաշտ­պա­նել, ձեր բարձր ամ­բիոն­նե­րից իբր մտա­հո­գու­թյուն­ներ հայտ­նել այս կամ այն վա­վեր ու ան­վա­վեր քվեա­թեր­թի­կի հա­մար, իսկ մարդ­կա­յին կյան­քե­րը ձեզ քիչ են հե­տաքր­քիր։ Միայն ձեզ հայտ­նի չա­փո­րո­շիչ­նե­րով մեր երկ­րի ժո­ղովր­դա­վա­րու­թյան մա­կար­դակն եք չա­փում ու այս կամ այն հո­րի­զո­նա­կա­նում դա­սա­կար­գում, իսկ երբ ձեր մար­դա­սի­րու­թյան ժա­մա­նակն է գա­լիս, պարզ­վում է, որ դուք ան­գամ 0-ի էլ չեք ձգում, չկաք, հօդս եք ցն­դել, գետ­նի տակն ան­ցել։


Այ­սու­հետ նաև մի­ջազ­գա­յին հան­րույ­թի ու նրանց ար­բա­նյակ կա­ռույց­նե­րի տե­ղա­կան միջ­նորդ­ներն էլ ճիշտ կա­նեն չխո­սեն, թե այ­սինչ կա­ռույ­ցի այ­նինչ ղե­կա­վա­րը մեր երկ­րի որևէ ի­րա­դար­ձու­թյուն, մի­ջո­ցա­ռում դա­տա­պար­տել է կամ խն­դիր­ներ է տե­սել ժո­ղովր­դա­վա­րու­թյան տե­սան­կյու­նից։ Թող հի­շեն այս օ­րե­րը և ի­րենց մի­ջազ­գա­յին դո­նոր­նե­րին, կա­շառ­ված տե­րե­րին ու­ղար­կեն նույն քա­րո­զը կար­դա­լու Թուր­քիա­յում և Ադր­բե­ջա­նում։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Դիտվել է՝ 7073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ