Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ֆրանսիան քննադատում է Թուրքիային հրադադարին դեմ լինելու համար

Ֆրանսիան քննադատում է Թուրքիային հրադադարին դեմ լինելու համար
16.10.2020 | 13:05

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը քննադատեց Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին հայերի դեմ, հայտարարեց նա Գերմանիայի և Լեհաստանի իր գործընկերների հետ հինգշաբթի ասուլիսի ժամանակ:

«Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինելու, ուստի հրադադարը պետք է իրագործվի», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: «Մենք այսօր տեսնում ենք, որ միակ երկիրը, որը կոչ չի անում հարգել հրադադարը, Թուրքիան է, և դա վնասում է գործընթացին», - ասաց Ժան Իվ Լը Դրիանը։
Ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները մեղադրեցին Թուրքիային` Միջերկրական ծովում իր սադրանքները Եվրամիության նկատմամբ շարունակելու մեջ և հորդորեցին առաջիկա շաբաթներին հստակեցնել իր դիրքերը: «Մեզ համար պարզ է, որ Թուրքիան մշտապես սադրիչ գործողություններ է իրականացնում, որոնք անընդունելի են», - ասաց Ժան Իվ Լը Դրիանը:

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ