ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Իրանը կրկին նախազգուշացնում է

Իրանը կրկին նախազգուշացնում է
16.10.2020 | 21:51

France-Presse-ը հաղորդում է, որ ուրբաթ օրը Իրանը կրկին նախազգուշացում է տվել հարևան Ադրբեջանին և Հայաստանին, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել սահմանի իրանական կողմում:

«Եթե նման կրակի կրկնություն լինի, ԻԻՀ-ն անտարբեր չի մնա», - Թվիթերում գրել է ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ՝ չհստակեցնելով, թե որ կողմին է Թեհրանը պատասխանատու համարում վերջին հրետակոծության համար: Ըստ իրանական IRNA գործակալության` ընդհանուր առմամբ 10 հրթիռ է հարվածել Իրանի սահմանային Խոդա Աֆարին շրջանի գյուղերին՝ վիրավորելով մեկ մարդու և փլուզելով շենք։ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի այս շրջանը սահմանակից է հայերի կողմից վերահսկվող տարածքին, ոստեղ թեժ մարտեր են ընթանում անցած սեպտեմբերի վերջից։ Մարտական գործողությունների առաջին շաբաթում ականանետերից արձակված արկերը բազմիցս շեղվել են և հարվածել սահմանից այն կողմ՝ իրանական տարածքում։ Արկերից մեկը վիրավորել է վեց տարեկան մի երեխայի:

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ