Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իրանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի նախաձեռնությանը

Իրանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի նախաձեռնությանը
17.10.2020 | 15:11

Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը՝ հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է «Интерфакс»-ը:

Ըստ նրա` տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նույնպես պատշաճ կլինի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ, Աստանայի ձևաչափի օրինակով: «Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի ու Թուրքիայի միջև որոշակի համադրություն և այլ առաջարկներ», - հավելել է դիվանագետը՝ նշելով, որ այդ առաջարկները նույնպես ենթակա են ուսումնասիրման և քննարկման:

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ