Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Շուշան Ստեփանյանի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ռազմատենչ հայտարարությանը

Շուշան Ստեփանյանի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ռազմատենչ հայտարարությանը
18.10.2020 | 13:21

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հրադադարի հումանիտար հաստատումից հետո ասել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատև զինադադար պահպանել: «Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է։ Մենք մինչև վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների և դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ։ Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում»», - ասել է Աբդուլաևան թուրքական հեռուստաընկերությանը հարցազրույցում։ Մեկնաբանելով Աբդուլաևայի խոսքերը՝ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց. «Հենց դա էլ ուզում էինք լսել»։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ հրադադարի այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը: ՙՀրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող», - ընդգծել է նա։

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ