«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Դատարանն այսօր կքննի Գագիկ Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը

Դատարանն այսօր կքննի Գագիկ Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը
19.10.2020 | 13:05

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը։ «Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյուս շահագրգիռ անձինք կգիտակցեն համերաշխության և միասնության խիստ անհրաժեշտությունը և օրենքի հիման վրա ազատ կարձակեն խորհրդարանական 2-րդ ուժի ղեկավարին։


Ակնհայտ է, որ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվող Գագիկ Ծառուկյանին այլևս կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք և անհրաժեշտություն չկա, փոխարենն առկա է նրան ազատ արձակելու հանրային պահանջ։ Վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող այս օրհասական պահին Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ օբյեկտիվ անհրաժեշտություն նշել, իսկ հակառակի վերաբերյալ հիմնավորումները բազմաթիվ են, ինչի վերաբերյալ հրապարակային արտահայտվել են նաև բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, կուսակցություններ և ՀՀ քաղաքացիներ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Դիտվել է՝ 4745

Մեկնաբանություններ