Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Գիշերը հրետակոծվել են Ասկերանի ու Մարտունու մի քանի գյուղեր

Գիշերը հրետակոծվել են Ասկերանի ու Մարտունու մի քանի գյուղեր
25.10.2020 | 17:23

Երեկ ու այսօր գիշերն ու առավոտյան Արցախի մայրաքաղաքում հարաբերական խաղաղ է: Ստեփանակերտը մեկ օր առաջ էր հրթիռակոծվել: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ գիշերն ադրբեջանական կողմը հրետակոծել է Մարտունու շրջանի մի քանի գյուղ ու Ասկերանի Ավետարանոց գյուղը: Վնասը միայն նյութական է:

«Գիշերը Մարտունու շրջանի Գիշի, Սպիտակաշեն, Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներն են հրետակոծվել, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղն էլի հրետանիով հրետակոծվել է: Մարդկային կորուստներ չկան, կան ավերածություններ: Հիմնականում գյուղի տարածքն է հրետակոծվել»՝ ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: Ադրբեջանական կողմը երեկ կրակահահերթի տակ է պահել Արցախի մյուս խաղաղ բնակավայրերը՝ Մարտունին ու Մարտակերտը: Մարդկային կորուստներ չկան: Բաքուն պնդել էր, թե հայկական ուժերն են հարվածներ հասցնում ադրբեջանական բնակավայրերին։

Դիտվել է՝ 1626

Մեկնաբանություններ