Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ԱՀԿ. COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է

ԱՀԿ. COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է
25.10.2020 | 17:44

COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է՝ մեկ օրում գրանցվել է 465 322 դեպք՝ հայտարարել է ԱՀԿ-ն: Նախորդ ռեկորդը գրանցվել է հոկտեմբերի 23-ին՝ 445 419 վարակված: Օրական դեպքերի թիվն ավելի շատ ԱՄՆ-ում է (60 419), երկրորդ տեղում Հնդկաստանն է (49 863), երրորդում՝ Ֆրանսիան (45 422):


Աշխարհում համավարակի սկզբից գրանցվել է 42 մլն հիվանդ, 31 մլն-ը ապաքինվել է, 1,1 միլիոն մարդ՝ մահացել:

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ