Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Թուրքական TRT-ն հեռացրել է «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» աղմկահարույց գլխագրի հեղինակին

Թուրքական TRT-ն հեռացրել է «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» աղմկահարույց գլխագրի հեղինակին
06.11.2020 | 21:37

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT) աշխատանքից հեռացրել է նախօրեին համացանցում լայն տարածում ստացած «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» գլխագիր պատրաստած աշխատակցին՝ գրված է հեռուստաընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ընկերության խմբագիր Մեհմեդ Քարաջան ստիպված է եղել նաև ներողություն խնդրել՝ ասելով․ «Այս իմ անփույթ քայլով դժվար դրության մեջ եմ դրել իմ հեռուստաընկերությանը և դրա համար ներողություն եմ խնդրում հանրությունից»։ TRT ընկերությունը, նոյեմբերի 5-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում տեղի ունեցած դեպքերի ուղիղ եթերով լուսաբանման ժամանակ ներկայացրել էր «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» գլխագիրը, որն, ըստ էության, սխալ չի պարունակում։ Այս դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։ Թուրք օգտատերերն այս ամենը համարել էին հեռուստաընկերության հերթական «խայտառակություն»։

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ