ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պեսկովը չի մեկնաբանում ԼՂ հարցով Պուտինին Էրդողանի առաջարկի տեղեկությունը

Պեսկովը չի մեկնաբանում ԼՂ հարցով Պուտինին Էրդողանի առաջարկի տեղեկությունը
09.11.2020 | 22:52

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար թուրք-ռուսական հնարավոր համատեղ աշխատանքային խմբի ստեղծման տեղեկությունը։

Նա հրաժարվել է ասել, թե համապատասխանում է իրականությանը տեղեկությունը, որ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ստեղծել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ռուս-թուրքական համատեղ աշխատանքային խումբ։ Դմիտրի Պեսկովը միայն ասել է, թե Կրեմլը Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն արդեն տարածել է, նշելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Ղարաբաղի հարցը և ավելացնելու ոչինչ չունի։ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 7-ի երեկոյան, Կրեմլը հաղորդագրություն էր տարածել կեսգիշերին մոտ, չի նշվել, թե ով էր հեռախոսազրույցի նախաձեռնողը, իսկ երկու նախագահների հեռախոսազրույցից անմիջապես հետո կայացել էր նաև Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի մանրամասները հայտնի չեն։ Նոյեմբերի 8-ին Թուրքիայի ԱԳՆ և ՊՆ նախարարները այցելել էին Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Պուտինի խոսնակը, պատասխանելով՝ ինչպե՞ս է Կրեմլը տեսնում հակամարտության ելքը հարցին, ասել է․«Ռուսական կողմը նախկինի պես ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»։ CNN Turk-ը, վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, հայտնել է, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, և Պուտինը Էրդողանի առաջարկը ընդունել է։ Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ այդ ձևաչափով աշխատանքները «կարող են սկսվել արդեն առաջիկա օրերին, կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ»։

CNN Turk-ի աղբյուրի փոխանցմամբ, Ադրբեջանը «Շուշիում հաղթանակից հետո» կդադարեցնի իր առաջխաղացումը, որից հետո կսկսվեն բանակցությունները: Հայաստանն էլ կհամաձայնի «աստիճանաբար դուրս հանել իր զորքերը յոթ շրջաններից»։

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ