Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն առանցքային դեր է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն առանցքային դեր է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման գործում
13.11.2020 | 22:18

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերն առանցքային է եղել, կարգավորմանը նախորդել են լարված մի քանի օրվա աշխատանքներ։

RT հեռուստաալիքին հարցազրույցում նա ասել է. «Այդ դերն առանցքային էր: Ստորագրմանը նախորդել են շատ լարված օրեր, երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանքներ են տարվել: Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը գտնում է, որ Ռուսաստանում ԼՂ իրավիճակի ֆոնին Ադրբեջանից և Հայաստանից եկածների միջև հակամարտությունների առաջացումից հնարավոր է խուսափել:
Պատասխանելով հարցին, թե ինչպես են ռուսական իշխանությունները պատրաստվում կարգավորել հարաբերությունները այդ սփյուռքների միջև, Պեսկովը նշել է, որ հայերի և ադրբեջանցիների մեծամասնությունը «ռուսական հասարակության հարգարժան և պատասխանատու անդամներ են»:


Անդրադառնալով նաև ԼՂ հարցով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակասություններին՝ Պեսկովն ասել է, որ այդ հանգամանքը չի խանգարում երկրների սերտ փորխգործակցությանը: Նրա խոսքով՝ Թուրքիան հետևողական դիրքորոշում է որդեգրել «ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային սցենարին հավանություն տալու» հարցում։ «Դրանում մենք լրջորեն տարակարծիք ենք եղել մեր թուրք գործընկերների հետ, սակայն այդ ամենը չի խանգարում մեզ շարունակել սերտ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ բարձրագույն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը մշտապես երկխոսության մեջ են: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների արձագանքին, թե ինչպես է կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Պեսկովը նշել է, որ իրավունք չունի ինչ-որ կերպ մեկնաբանել այդ հանգամանքը:

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ