ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Քարվաճառի շրջանը Ադրբեջանին հանձնելու ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը

Քարվաճառի շրջանը Ադրբեջանին հանձնելու ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը
15.11.2020 | 21:43

Ադրբեջանը համաձայնել է Քարվաճառի շրջանից հայկական զորքերի դուրս բերելու գործընթացը երկարաձգել մինչև նոյեմբերի 25-ը։ Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքերով՝ հայկական կողմն այդ խնդրանքը փոխանցել է ռուսական կողմի միջոցով և Ադրբեջանը համաձայնել է՝ հումանիտար նկատառումներից ելնելով, քանի որ Քելբաջարից Հայաստան տանող միակ ճանապարհի գերբեռնվածության պատճառով հնարավոր չէ գործընթացն ավարտել մինչև նախատեսված ժամկետը։

Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների ստորագրած հրադադարի հայտարարության համաձայն, հայկական զորքերը Քելբաջարից պետք է դուրս գային մինչև նոյեմբերի 15-ը։

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ