Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցեր

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցեր
15.11.2020 | 22:03

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` քննարկման առանցքում էին նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցեր, ներառյալ՝ ԼՂ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման և իրենց մանդատի արդյունավետ իրականացման հետ կապված խնդիրներ:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:

Սերգեյ Լավրովն իր հերթին իր հայ գործընկերոջը տեղեկացրել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի հրամանով ստեղծված հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության պլանների մասին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության խնդիրներին։

Ընդգծվել է նաև ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ զարգացման գործակալության, Կարմի խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության ծավալումը՝ տեղում արցախահայության կարիքների հասցեագրման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար:

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ