Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Պուտին. Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում և Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի վրա

Պուտին. Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում և Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի վրա
18.11.2020 | 13:23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24 հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը փաստին՝ ասելով, որ այն զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի վրա։

«Ղարաբաղը ճանաչել-չճանաչելը որպես անկախ, ինքնուրույն պետություն կարելի է տարբեր կերպ գնահատել, սակայն դա, անկասկած, էական գործոն էր, այդ թվում և հենց նոր, հուսով եմ, ավարտված արյունալի հակամարտության ընթացքում: Քանի որ Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում և Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի և դրանց ընկալման վրա»,- ասել է Պուտինը:


«Պետք է ուղիղ խոսել: Ժամանակին, երբ Վրաստանի նախկին հանցավոր ղեկավարության կողմից Հարավային Օսիայում մեր խաղաղապահների դեմ հարվածներ իրականացվեցին, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Մենք ճանաչել ենք Ղրիմում բնակվող ժողովրդի արդար կամարտահայտությունը և նրանց ձգտումը՝ վերամիավորվելու Ռուսաստանի հետ: Ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ, մեկին՝ ոչ, բայց մենք դա արել ենք՝ ելնելով այն մարդկանց շահերից, որոնք ապրում են այնտեղ և ողջ Ռուսաստանի շահերից»,- հավելել է ՌԴ ղեկավարը:

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ