Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը
05.12.2020 | 15:00

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա՝ ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարք Քուփերը:


«Այո, Կոնգրեսի կողմից Թուրքիային զենք վաճառելը կասեցված է», - հակիրճ ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Դիտվել է՝ 3474

Մեկնաբանություններ