«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Արման Աբովյան. Այն, ինչ ձեզ դուր չի գալիս, շահարկում եք որակում

Արման Աբովյան. Այն, ինչ ձեզ դուր չի գալիս, շահարկում եք որակում
18.01.2021 | 15:05

Ձայններդ սկսել է դուրս գալ, ասում եք՝ ընդդիմությունը խնդիր է։ Ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր, պատրաստ եղեք՝ ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։

«Խնդիր ենք լինելու ձեզ համար, չենք թողնելու՝ մարսեք։ Դուրս եք գալիս, շահարկումներից եք խոսում․ ի՞նչն է շահարկում, ասում էիք՝ գնում եք գերիների հարց լուծելու։ Լուծեցի՞ք։ Ի՞նչն է շահարկում, որ ասում ենք՝ ունակ չե՞ք,այո, ունակ չեք։ Ոչ Փաշինյանը, ոչ դուք ունակ չեք, դա մեր ասելով չէ, այդպես է։ Ադեկվատ չեք»,-հայտարարեց պատգամավորը։ Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին՝ Աբովյանն ասաց․ «Սյունիքից պատգամավոր ունենք, բայց ոչ Սյունիքից ընտրված պատգամավոր գնացել է Սյունիք, ու, որոշ տեղեկություններով, ծեծ է կերել։ Կարող եք ձեր մեջ հարցնել՝ ով է գնացել։ Դա՞ էլ է շահարկում»,-ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված հարցերն էլ չեն համապատասխանում երկրում տիրող իրավիճակին։

«Այնպիսի հարցեր եք բերել օրակարգ, որ տպավորություն է, թե ինչ-որ հանգիստ, հանդարտ պետության ԱԺ է, մի հարց չկա, որն առնչվում է ստեղծված իրավիճակին։ Ե՞րբ եք հետ բերելու երեխաներին, իշխանություն, խոսեք, դա շահարկու՞մ է։ Ինչ անենք, որ այդ հարցը հուզում է բոլորին, փաստորեն այդ հարցը ձեզ չի կարելի տալ։ Փաստորեն այն, ինչ ձեզ դուր չի գալիս, շահարկում է։ Այո, ի վիճակի չեք, ունակ չեք, Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման»,-հայտարարեց Աբովյանը։

Դիտվել է՝ 6417

Մեկնաբանություններ