ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Կյանքից հեռացել է հանրահայտ դերասան Անդրեյ Մյագկովը

Կյանքից հեռացել է հանրահայտ դերասան Անդրեյ Մյագկովը
18.02.2021 | 16:39

82 տարեկանում մահացել է «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Դաժան ռոմանս» և խորհրդային այլ սիրված ֆիլմերից հայտնի դերասան, ռեժիսոր, գրող Անդրեյ Մյագկովը՝ հայտնել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը։


Անդրեյ Մյագկովի առաջին թատերական դերերից է եղել քեռու դերը «Քեռու երազը» բեմադրության մեջ: Թատրոնում նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել «Հատակում», «Բալալայկին և Կո», «Սովորական պատմություն», «Բոլշևիկները» և այլ ներկայացումներում խաղացած դերերը: 1977-ին տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, իսկ 1987-ից Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում է եղել:


Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965-ին` «Ատամնաբույժի արկածները» ֆիլմում, նրան համընդհանուր ճանաչում է բերել Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը: Համատեղ աշխատանքի ընթացքում Մյագկովը նկարահանվել է «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Ավտոտնակ», «Դաժան ռոմանս» կինոնկարներում:

Դիտվել է՝ 21635

Մեկնաբանություններ