ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Հեղափոխական» խմբակը». Անդրանիկ Թևանյան

«Հեղափոխական» խմբակը». Անդրանիկ Թևանյան
22.06.2022 | 07:30

Հայտնի ձայնագրության հրապարակումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ո՛չ «ժողովրդավարության բաստիոն» է, ո՛չ «ժողովրդավարության բարձրագույն լիգայի ներկայացուցիչ»։


Նիկոլ Փաշինյանի գլխավորած համակարգը գավառական բռնապետիկություն է՝ հակապետական առաքելությամբ ու փողի մոլուցքով։
Կիսաժողովրդավարական պետություններում Գագիկ Ջհանգիրյանն առնվազն հրաժարական կտար` ձայնագրության թեմայով ասուլիսը դեռ չավարտված, իսկ նրան նշանակողն առնվազն ներողություն կխնդրեր։
Իսկ եթե Հայաստանը լիներ «ժողովրդավարության բարձրագույն լիգայի ներկայացուցիչ», ապա Ջհանգիրյանի դեմ արդեն քրեական գործ հարուցված կլիներ, իսկ կառավարության ղեկավարը հրաժարական կտար։
Բայց սա Հայաստանն է, որտեղ իշխանությունն ասում է՝ անձրև է գալիս ու խաղաղության հոտ փչում, երբ Ալիևն է թքում Նիկոլի երեսին և սպանում է, երբ ՀՀ քաղաքացուց է քննադատության արժանանում։


Նիկոլը «հեղափոխական» խմբակ է ստեղծել՝ առաջնորդվելով «Մերոնց՝ ամեն ինչ, իսկ հակառակորդներին՝ «օրենքով» դատ» կարգախոսով։ Ահա այդ կարգախոսի շրջանակներում է ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը դեռևս պաշտոնավարում։
Եթե հանկարծ Ջհանգիրյանը հեռանա կամ հեռացվի, ապա դա տեղի կունենա ոչ թե ՀՀ դատաիրավական համակարգը բռնաբարելու, այլ Նիկոլի ցուցմամբ այդ բռնաբարությունը կազմակերպել չկարողանալու կամ բռնաբարելու ընթացքում «բռնվելու» համար։

Դիտվել է՝ 9040

Մեկնաբանություններ