Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Ասում են

Ասում են
10.07.2022 | 12:03

Հարևանների հետ հարաբերությունները պետք է շտկվեն, սակայն կան կարմիր գծեր, որոնք չպետք է խախտվեն:


Թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա, որովհետև Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան:


Դավիթ Բաբայան

Դիտվել է՝ 39859

Մեկնաբանություններ