ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թուրքիան շատ պինդ բռնեց արձանի պոչից ու դեռ երկար ժամանակ բաց չի թողնելու

Թուրքիան շատ պինդ բռնեց արձանի պոչից ու դեռ երկար ժամանակ բաց չի թողնելու
04.05.2023 | 21:41

«Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանը, կարծես, փորձանք է դառնում հողատուների համար: Հանրության համատարած նախրացումը մի պահ բթացրեց սրանց «զգոնությունը», և հոգևոր-մշակութային դաշտի հնգամյա ասպատակման ընթացքում որոշեցին մի «աննշան» զիջում անել՝ թույլատրել նման հուշարձանի կառուցում ու նույնիսկ հանդիսավոր բացում: Բայց Թուրքիան շատ պինդ բռնեց արձանի պոչից ու դեռ երկար ժամանակ բաց չի թողնելու: Հողատուները շուտով կգիտակցեն, որ հողային ու հոգևոր ահռելի զիջումները մի վայրկյանում ջուրն ընկան. Թուրքիան անմեղ արձանի գոյությունը շարունակ շահարկելու է՝ աշխարհին ցույց տալու համար, թե Հայաստանն անուղղելի է, թե «թրքատյաց» Նիկոլն ու Ավինյան Տիգրանը «ահաբեկիչ-վրիժառուների» արձան են բացում: Հիմա սրանք առավել մեծ ավյունով են զիջումներ անելու՝ ապացուցելու համար իրենց անմնացորդ նվիրվածությունը, բայց թուրքերը դրանք շատ քիչ են համարելու: Ընդ որում, Թուրքիան չի պահանջելու արձանի ապամոնտաժում, քանի որ մինչ այժմ իրենց կամքն ու կամայականությունները թելադրում էին անառիթ, իսկ այժմ «առիթ» էլ հայտնվեց՝ մի անշունչ արձան: Իսկ, ա՛յ, հողատուները գլուխ են ջարդելու, թե ինչպես ոչնչացնեն արձանն ու արդարանան աշխարհի և թուրքերի առաջ: Ու դա անելու են շատ փնթի ձևով, որովհետև այս անգամ թուրքերը նրանց չեն սովորեցնելու՝ դա ինչպես անել ու մեղքը գցել սրա-նրա վրա: Չեն սովորեցնելու, որովհետև, կրկնում եմ, արձանը դեռ մի տևական ժամանակ պետք է գալու նրանց: Գոնե այնքան ժամանակ, մինչև Հայաստանից մնա այդ մի հատիկ արձանը:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 12355

Մեկնաբանություններ