Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ամուր կանգնած են իրենց հողի վրա

Ամուր կանգնած են իրենց հողի վրա
11.05.2023 | 21:56

Զարմանալի հերոսական ժողովուրդ են արցախցիները, ինչ ասես չտեսան ու գլխներով չանցավ. էլ դավադիր պատերազմ, էլ դավաճանություն, թիկունքից հարվածներ, շրջափակում, ահաբեկչություն:

Չեն կոտրվում, չեն ընկրկում, ամուր կանգնած են իրենց հողի վրա ու պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար:

Եթե շարունակեն պայքարել, չհանձնվեն ու չկոտրվեն, համոզված եմ` հաղթելու են այս պայքարը:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 10853

Մեկնաբանություններ