Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հավատով խոստովանում եմ

Հավատով խոստովանում եմ
20.07.2023 | 00:01

Բ

Հավատով


խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սու՛րբ
Երրորդություն և Մի Աստվածություն, Արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի,
հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս`
աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ս. Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ