Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Երևանը կարող է հնդիկ, կամ ռուս քաղաքապետ ունենալ (մեկնաբանում են ընտրական օրենսգրքի մասնագետները)

Երևանը կարող է հնդիկ, կամ ռուս քաղաքապետ ունենալ  (մեկնաբանում են ընտրական օրենսգրքի մասնագետները)
22.08.2023 | 14:16

2021 թվականից հնդիկների թիվը Հայաստանում կտրուկ աճել է։ Սրան նպաստել է «առանց վիզայի ռեժիմի փոխհամաձայնությունը» Հնդկաստանի և Հայասատնի միջև։

Հայաստան են ներգաղթել նաև հազարավոր այլ օտարերկրացիներ, որոնցից ամենաբազմաքանակը ռուսներն են։

Նրանք բոլորը, լինեն ռուս, հնդիկ, ղազախ կամ պակիստանցի, իրավունք ունեն մասնակեցելու Հայաստանում ՏԻՄ ընտրություններին։ եթե նրանք մինչև քվեարկության օրը առնվազն մեկ տարվա հաշվառում ունեն, ապա անարգել կարող են մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

«Մեկ թեմայի շուրջ» այս թողարկման եթերում, ընտրություններում օտարերկրացիների մասնակցության իրավունքների մասին հարցերը մեկնաբանում են իրավաբանները։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4802

Մեկնաբանություններ