Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Անցակետը պարզապես պետք է չլինի

Անցակետը պարզապես պետք է չլինի
10.09.2023 | 21:21

Արցախ ռուսական բեռ տանելու մասին ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից խախտելը, կարծում եմ, տրամաբանական է։

Բաքվում հիմարներ չեն նստած ու իրենք էլ են լավ հասկանում, որ ռուսական այդ նախաձեռնությունից հետո շատ վատ դրության մեջ էին հայտնվելու։

Ալիևին ավելի հեշտ է այսօր իր խոսքից հետ կանգնել, քան հետո նստել ու հետևել, թե ոնց է Ռուսաստանը Ադրբեջանի տարածքն իր համար նոր «միջանցք» դարձնում։

Երկրորդ կարևոր գործոնն Արցախում ձևավորված նոր իշխանությունն է։ Եթե նախկինում Ալիևը վստահ էր, որ կարող է ազդել Ստեփանակերտի որոշումների վրա (օրինակ՝ Նիկոլի միջնորդությամբ), ապա հիմա նա այդ հնարավորությունը չունի։

Հետևաբար, նաև ռիսկեր կառավարելու մեխանիզմներն են քչացել։ Դրա համար որոշել են ավելորդ ռիսկի չգնալ և թույլ չտալ, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը թեկուզ մեկ նիշով ավելանա։

Ինչ վերաբերվում է այսպես կոչված Լաչինի միջանցքին, ապա դրա բացման հարցը, իհարկե, միանգամայն այլ գործընթացների արդյունքում պետք է լուծվի։

Չի կարող լինել մի վիճակ, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհին ադրբեջանական անցակետ լինի և Բաքուն չփորձի անընդհատ շահարկել այդ հանգամանքը։

Անցակետը պարզապես պետք է չլինի։ Ինչպես նաև որևէ ադրբեջանցի զինվոր չպետք է լինի այդ ճանապարհին կանգնած։

Եվ սա լուծելի խնդիր է:

Իհարկե, Հայաստանում դավաճան իշխանությունների հեռացումից հետո։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ