«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Մի ամբողջ կյանք ապրում ենք երկրի վրա, բայց դեռ սպասում ենք, որ սկսենք ապրել

Մի ամբողջ կյանք ապրում ենք երկրի վրա, բայց դեռ սպասում ենք, որ սկսենք ապրել
15.09.2023 | 23:02

Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում է հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում է նոր սպասումով։ Ձմեռը գալիս է՝ գարնանն ենք սպասում, ամառը գալիս է՝ աշնանն ենք սպասում։ Մի սպասումը դեռ չավարտած՝ նոր սպասում ենք սկսում սպասել։ Հազար տարի առաջ ենք ծնվել, բայց դեռ սպասում ենք, որ ծնվենք: Մի ամբողջ կյանք ապրում ենք երկրի վրա, բայց դեռ սպասում ենք, որ սկսենք ապրել՝ ա՛յ, սրանից հետո վերջապես կսկսեմ ապրել, էս էլ անեմ ու կսկսեմ ապրել, իսկ ապրելու ժամանակը տենց էլ չի գալիս:

Առանց նկատելու ապրում ենք մեր սիրելիների հետ, հետո երկինք ենք ճանապարհում ու սկսում ենք սպասել, թե երբ ենք նորից հանդիպելու։ Ձանձրույթի դեմ պայքարելով՝ ապրում ենք մեր կյանքը, ինչ ունայն աղմուկ ասես հնարում ենք, որ ժամանակը սպանենք, իսկ հետո սպասում ենք, որ ինչ-որ հրաշքով վերադառնալու են անցած տարիները, որ նորից պայքարենք ձանձրույթի դեմ։

Մինչև գալիս է միակ սպասումը՝ էն վերջինը, որին չի հաջորդում սպառված սպասման հիասթափությունը։

Ուշադրությու՛ն, դռները փակվում են։ Հաջորդ կայարանը՝ դրախտի ընդունարան։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5514

Մեկնաբանություններ